Հունիսի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:12-ին, Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Մարտունի քաղաքում, ինչպես նաև Լիճք, Երանոս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն և Ծակքար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:35-ին, Հայաստանի՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։






Բաց մի թողեք
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից
Ովքեր չեն առաջադրվել 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում
Արշակ Սրբազանը կթողնի հոգևորականի պաշտոնը, թե՝ ոչ