19/08/2025

Հայտնի են 14 ձերբակալվածներից 12-ի անունները

Իբր հեղաշրջման սարքած գործով անսպասելի զարգացում տեղի ունեցավ` Բագրատ Սրբազանի վերաբերյալ կալանքի միջնորդությունը մակագրվեց Մասիս Մելքոնյանին:

Նիստը` Ավան նստավայրում 22:00-ին: Փաստաբան Սերգեյ Հարությունյան

Հայտնի են 14 ձերբակալվածներից 12-ի անունները։ Այս մասին հաղորդվում է «Սրբազան պայքար» շարժման Telegram-ի ալիքում։

Նրանք են՝ Բագրատ Սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, Մովսես Շարբաթյան։

Նշենք, որ  որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, ապա ձերբակալել Բագրատ Սրբազանին։