«Ապրելու երկիր» կուսակցությունը խստորեն դատապարտում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում իրավապահ մարմինների կատարած «գործողությունները», որոնք իրականացվում են բացառապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգով։
Եկեղեցու դեմ քաղաքական արշավը առաջին հերթին վնասում է Հայաստանի Հանրապետությանը, որը գործող իշխանության համար վաղուց որևէ արժեք չունի։ Ազգային բոլոր արժեքները ոտնահարող իշխանության համար միակ արժեքը և նպատակը սեփական իշխանության պահպանումն է։
Նիկոլ Փաշինյանի հեռացումը և օր առաջ արտահերթ ընտրությունների անցկացումը ազգային անվտանգության հարց է։







Բաց մի թողեք
#Ուղիղ․ Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի մամուլի ասուլիսը
Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից. Լուսանկար
Հրազդանում բախվել են Երևան-Հրազդան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Օպել»-ը. կան վիրավորներ․ Լուսանկար