01/07/2025

Ջարդել, վառել, խափանել ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները. ինչ էր պլանավորել «Սրբազան պայքար»-ը

ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ նախաձեռնած «Սրբազան պայքար»-ի հանցավոր խմբի անդամները, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները հայտնվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ մանրամասնելով, թե այդ խմբի անդամները ինչեր էին պլանավորել իրականացնել:

«Հանցավոր խմբի անդամները պլանավորել էին իրենց գործողությունները, որպեսզի երկրում ստեղծեին անկառավարելի քաոս: Մասնավորապես հավաքագրել էին 20-25 հոգուց բաղկացած թիրախային խմբեր, որոնք պետք է իրականացնեին հստակ գործողություններ, ընդ որում գործողությունների կատարման ժամանակագրությունը պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների։

Հրապարակման մեջ նաև կար տարեթիվ՝ 2024 թվական: Մենք ունենք փաստական տվյալներ, որ 2024 թվականի նոյեմբեր ամսից պլանավորել էի որոշակի գործողություններ, սակայն կախված հանցավոր խմբի համախմբվածության, պատրաստվածության, այլ գործիքներ, միջոցներ ձեռք բերելու հանգամանքից գործողությունների կատարման ժամանակագրությունը անընդհատ փոփոխության է ենթարկվել

Վերջին տվյալը, որը որ արդեն մեր քրեական վարույթով որպես փաստական տվյալ արդեն արտացոլված է, հանցավոր խմբի անդամները սպասում էին մի այնպիսի իրավիճակի, կախված երկրի արտաքին և ներքի ընդհանուր ազդակների ազդակներից, որը հարությանը կմատուցեին իրենց ուզած ձևաչափով, կգեներացնեին դժգոհություն և կսկսեին իրենց գործողությունները»,- ասաց Արթուր Պողոսյանը:

Ըստ Քննչական կոմիտեի նախագահի, հանցավոր խմբի անդամները ընդհանուր իրավապահ մարմինների ուշադրությունը շեղելու համար կազմակերպելու էին փոքրաթիվ հանրահավաքներ, բայց հիմնական ուղղությունը վերապահված էր լինելու այդ 20-25 հոգու զբաղկացած թիրախային խմբերի, որոնք պետք է իրականացնեին հստակ գործողությունների:

«Ես կուզեմ թվարկել, թե ինչ գործողություններ էին պլանավորում կատարել հանցավոր խմբի անդամները: Պետք է փակեին Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր միջպետական ճանապարհները, Երևան մուտք գործող ճանապարհները, վառել ավտոմեքենաները, ջարդել խանութները, փողոցներում շաղ տալ ավտոմեքենաների անիվները վնասող աստղիկներ, որպեսզի ստեղծեին ավտովթարներ՝ այդ կերպ ճանապարհները փակեն, խցանումներ առաջացնեին և այլն:

Պետք է խափանեին ինտերնետային կապի մալուխները, որպեսզի զրկեին, ըստ էության, համացանցի հասանելիությունից պետք է կատարեին հոսանքազրկումներ, ընդ որում մեր ձեռքի տակ առկա է նաև փաստական տվյալներ, որ իրենց ձեռքի տակ նաև այս տվյալները քարտեզով և այլը, լրիվ իրենց տրամադրության տակ էին:

Այսինքն իրենց հասանելի էր ոչ թե ուղղակի խոսքերով, այլ նաև ձեռք էին բերել համապատասխան տեղեկատվություն:

Պետք է կատարեին հոսանքազրկումներ, որը պիտի բերեր բանկերի և մեծ խանութների աշխատանքի խափանման, պետք է պայթեցնեին սալյուտներ սյուներին, դարպասների պատերին, կիրառեին ծխարձակման միջոցներ, ներկով լցված տարաներ էին ձեռք բերել, որպեսզի նետեին ընթացքի մեջ ավտոբուսների դիմապակիներին, որպեսզի նրանց ընթացքը կանգնեցնեին, խցանումներ առաջացնեին, վնասեին տրոլեբուսների գծերը, խափանեին ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները, որպեսզի ոստիկանության զորքերը ժամանակին և իրավապահ մարմինը դուրս չգային և չկանխեին այս ամենը:

Պետք է թունելներում վառեին խոտերի տուկեր, որպեսզի դրանով դարձյալ խցանումներ առաջացնեին, հակերտների միջոցով պետք է հազարավոր նամակներ ուղարկեին նախարարությունների պաշտոնական կայքերին, Կառավարության պաշտոնական կայքերին, պարալիզացնել և կոտրել Կառավարության համապատասխան կայքը, ԱԲ միջոցով պետք է ստեղծեին բարձրաստճան ոստիկանների կեղծ խոսակցություններ և տարածեին:

Հանցավոր խմբի նպատակը մեկն է եղել՝ երկրում ստեղծել քաոսային վիճակ՝ իշխանությունը յուրացնելու համար», ասաց նա: