03/07/2025

Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդություն են ներկայացրել

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի պաշտպանները ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազին միջնորդություն են ներկայացրել՝ դադարեցնելու քրեական հետապնդումը:

Այդ մասին պաշտպանական կողմն այսօր հայտարարություն է տարածել։

Պաշտպանները, մասնավորապես, նշել են, որ Աջապահյանին մեղսագրված արարքը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ, ուստի քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: