03/07/2025

ՀԷՑ-ի՝ քաղաքական խարդավանքներով զբաղվող աշխատողները կազատվեն, հավաքների գնալ պարտադրողները՝ կդատվեն. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀԷՑ-ի որոշ աշխատակիցների պահվածքին ու քայլերին:

«ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։

Նրանք, ովքեր ՀԷՑ-ի աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, ևս կդատվեն։

ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք դիմադրում են առաջին երկու խմբերին և հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։

Նրանք, ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն, և նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի»: