Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ ջանք չպահանջող ու բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն է տվել ոչ միայն Ֆեդերացիայի ղեկավարությանը, այլեւ նրանց եւ իշխանությունների որոշ ներկայացուցիչների մերձավորներին:
«Հրապարակ» թերթը գրել է․ Օրինակ, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն աշխատանքի է տեղավորել իր եղբորորդուն` Տիգրան Նիկողոսյանին, որը Ֆեդերացիայի՝ միջոցառումների կազմակերպման դեպարտամենտի պետն է։
Իսկ ՀՖՖ բժշկական դեպարտամենտի պետն Արսեն Թորոսյանի ընկեր Նարեկ Վանեսյանն է, որը ժամանակին սկանդալով հեռացավ Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնից, քովիդի ժամանակ էլ ակտիվ աշխատում էր Թորոսյանի հետ, հիմա էլ հայտնվել է ՀՖՖ-ում:
Մեզ հետ զրույցում Վանեսյանն ասաց, որ ՀՖՖ-ում է 2022 թվականից, եւ իր նշանակումը որեւէ անձի հետ կապված չէ։
Բաց մի թողեք
Չորս երեխաների մայրը մահացել է Ուիգմորում վիրահատությունից հետո
Իմ ամուսինն աղանդավոր չէ, կարող եմ կոնտակտները տալ՝ ինքը Ձեզ կբացատրի, բայց զգույշ եղեք՝ քարոզ չանի․ Ավանեսյան
Եթե հետապնդումը քաղաքական չլիներ՝ Սրբազանը վաղուց ազատության մեջ կլիներ