Հուլիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցից դեպի ձիարշավարան տանող նոր կառուցված ճանապարհին պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Infinity մակնիշի ավտոմեքենան ընթանալիս է եղել, երբ տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո վարորդը՝ Երևանի բնակիչ 52-ամյա Արմեն Պ.-ն, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, մոտ 50-60 մետր առաջ ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին ու հարվածել երկաթե էլեկտրասյանը։
Մինչ շտապօգնության ժամանումը՝ քաղաքացիները օգնության են հասել վարորդին, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց։
Վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։
Դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները:
Պայթյունի հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ «սպանության փորձ» հատկանիշներով:
Բաց մի թողեք
ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է երկրում գտնվելու ժամկետի սահմանման կարգը
Ուշադրություն՝ վարորդներին, նոր փոփոխություններ Երևանում
Ինչ ունեցվածք ունի Փաշինյանի աներորդի, ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը