Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Ղրիմի Թեոդոսիա քաղաքում ձերբակալել են մի անձի, ով կասկածվում է ուկրաինական հատուկ ծառայությունների օգտին լրտեսություն կատարելու մեջ։
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ Ղրիմի եւ Սեւաստոպոլի բաժանմունքը։ Համաձայն հաղորդման, ձերբակալվածը տղամարդ է։ Նա կամավոր կերպով կապ է հաստատել Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցների հետ իսկ հետո արդեն WhatsApp համակարգով նրանց փոխանցել է գաղտնի համարվող տեղեկատվություն։
Պարզվել է նաեւ, որ տղամարդը ուկրաինական կողմին է փոխանցել տեղեկություններ Թեոդոսիա քաղաքի ծովային նավահանգստի կառուցվածքի մասին։ Ձերբակալվածի հանդեպ հարուցվել է քրեական գործ՝ պետական դավաճանության հոդվածի հատկանիշներով։ Կասկածյալը կալանավորվել է։ Նա արդեն տվել է խոստովանական ցուցմունքներ։

Բաց մի թողեք
Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել զգույշ լինել Թուրքիա մեկնելիս
Լեհաստանը չի միանա Թրամփի «Խաղաղության խորհրդի» աշխատանքներին այս պայմաններում․ վարչապետ
Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում․ ընդդիմադիրները փորձել են թույլ չտալ նախարարների երդմնակալությունը. Լուսանկար