12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Շատ կցանկանայի տեսնել ԱՄՆ իրական աջակցությունը Հայաստանին, նրա դիրքորոշումն ու ազդեցիկ ճնշումները Ադրբեջանի վրա․ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հայաստան, Ադրբեջան… մենք այնտեղ հրաշք ենք գործել, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է» — այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Խաղաղությունն առաջին հերթին պետք է Հայաստանին, և թող Աստված տա, որ ԱՄՆ նախագահի կանխատեսած այդ «հրաշքը» իրականություն դառնա։

Վստահ եմ՝ Հայաստանի իշխանությունները այսօր ևս պատրաստ են ստորագրել խաղաղության համաձայնագիրը և բացել բոլոր կապուղիները։ Խնդիրը հենց Ադրբեջանն է, որը, ոչ միայն դեմ է, այլև ժամանակ է ձգում՝ ավելին կորզելու ձգտումով։

Շատ կցանկանայի տեսնել ԱՄՆ իրական աջակցությունը Հայաստանին, նրա դիրքորոշումն ու ազդեցիկ ճնշումները Ադրբեջանի վրա։

Հ.Գ. Այստեղ ինձ համար խնդիրը վրեժխնդրություն չէ. ինձ արդյունքն է հետաքրքրում։ Իսկ այդ արդյունքն այն է, որ Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ հենակետը տարածաշրջանում։