2025 թվականին հրապարակվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Զեկույցն ուրվագծում է իրավունքի գերակայության ներկայիս միտումներն ու մարտահրավերները, մանրամասն անդրադարձ կատարում ինչպես իրավունքի գերակայության երաշխավորման վիճակին եվրոպական մակարդակում, այնպես էլ անդամ պետություններում առկա իրադրությանը՝ ներկայացնելով իրավունքի գերակայության երաշխավորմանն ուղղված պրակտիկայի բարելավման առաջարկություններ:
Զեկույցը, մասնավորապես, անդրադարձ է կատարում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների միջավայրի վրա ազդող շարունակական մարտահրավերներին, որոնց բախվում են եվրոպական ցանցի անդամ հաստատությունները:
Անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը՝ զեկույցը շեշտադրում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած աշխատանքներն ինչպես կին մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության, մեդիայի ազատության, բազմակարծության, լրագրողների անվտանգության, հավաքների ազատության, անհամաչափ ուժի կիրառման, ատելության խոսքի բացառման և մի շարք այլ ուղղություններով, այնպես էլ ընդգծում այն մարտահրավերները, որոնց բախվել են Պաշտպանն ու աշխատակազմը վերոնշյալ աշխատանքների իրականացման ընթացքում:
Այսպես, զեկույցի` «Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության նպաստավոր և անվտանգ միջավայրի ապահովում» բաժնում առանձնացվել են այն ՄԻՊ հաստատությունները, որոնք ենթարկվել են հարձակումների, ատելության խոսքի դրսևորման կամ ահաբեկման։
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դեմ առցանց հարձակումների և ատելության խոսքի դրսևորումներ են գրանցվել Հայաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Լյուքսեմբուրգի և Սլովակիայի ՄԻՊ հաստատությունների պարագայում, իսկ Խորվաթիայի, Մոնտենեգրոյի և Լեհաստանի ՄԻՊ-երը ստացել են իրենց ուղղված գրավոր սպառնալիքներ։






Բաց մի թողեք
Պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ կնքվի վերջնական խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
Ապօրինությունների հետ չենք համակերպվելու․ Լևոն Քոչարյան
Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է. Լուսանկար