Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները ամուր հիմք ունեն, բայց ներկայում դժվարին շրջան են ապրում։
Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես ամուր հիմք կա, երկու երկրների շահերի համընկնում կա, փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխշահավետ համագործակցություն կա, սակայն երբեմն պատահում է, որ երկու երկրների միջև հարաբերություններում դժվար շրջաններ են լինում։ Հիմա այդպիսի շրջաններից մեկն է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա հույս է հայտնել, թե այդ բարդ շրջանը կանցնի:
Պեսկովը նաև նշել է՝ Ռուսաստանի համար կարևոր է, որ ռուսները հարգանքի արժանանան Ադրբեջանում։
«Ռուսաստանում ապրում է ադրբեջանական շատ մեծ սփյուռք։ Սփյուռքի գրեթե բոլոր ներկայացուցիչները մեր օրինապահ քաղաքացիներն են, որոնք այստեղ արժանի հարգանք են վայելում։ Օրենքները խախտող քաղաքացիները հետապնդվում են օրենքով»։
Բաց մի թողեք
Ուկրաինան գրոհում է Մոսկվայի վրա
Թուրքիայում սպանել են Էրդողանի կուսակից պատգամավորների․ Լուսանկար
Ալիևին հղած գովասանքի ձոնից հետո Միխայիլ Գուսմանը հեռացվել է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնից