«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ սկիզբ առած կադրային լարվածությունը սրվում է։ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը այսօր հայտարարել էր, որ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանը «ձև չունի մնալու» և հորդորել նրան՝ ներկայացնել ազատման դիմում։ Պետրոսյանը նախազգուշացրել էր՝ եթե դիմում չգրվի, ապա ինքը Ղազինյանին կհեռացնի վստահության կորստի հիմքով։
Ի պատասխան՝ Դավիթ Ղազինյանը կտրուկ մերժել է այդ հնարավորությունը։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Էսօր որոշել էր իմ անունով ինքնահաստատվե՞ր։ Ես հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունեմ։ Իմ ազատումը անօրինական է»։
Ղազինյանի խոսքով, եթե նորանշանակ կառավարիչը որոշել է գործել առանց իրավական հիմքերի, ապա «ամեն ինչ հնարավոր է»։ Նա իր աջակցությունը հայտնել է ՀԷՑ-ի աշխատակազմին՝ կոչ անելով շուրջ 6800 աշխատակիցներին, որոնց մեծ մասին ինքն անձամբ ճանաչում է, շարունակել աշխատանքը «իրենց ձևով»։
Պատասխանելով Պետրոսյանի այն հայտարարությանը, թե պատրաստ է նրան ազատել անվստահության հիմքով, Ղազինյանը հեգնանքով արձագանքել է. «Իսկ ով է ասում, որ ես նրան վստահում եմ։ Անձամբ ես նրան չեմ վստահում, իրենց իշխանությանը չեմ վստահում»։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ Այս մասին քիչ առաջ լրատվամիջոցներին ասել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։
Բաց մի թողեք
Ժեխակույտի հետ եկեղեցին գրավելու կոչեր ա անում՝ էս մասին խորն ա պետք մտածել տղերք … Ամալյան
Բագրատ արքեպիսկոպոսը նամակ է հղել ԱԱԾ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից
«Հեղափոխություն» խաղալով բռնապետություններ են կառուցում․ «ՀայաՔվե»