22/07/2025

Միրեյ Մատյոի ծննդյան օրն է․ Իմ կյանքում երկու կարևոր բան կա՝ երգեցողությունն ու ընտանիքս․ Տեսանյութ, Լուսանկար

Այսօր ֆրանսիացիա հանրահայտ երգչուհի, Էդիթ Պիաֆի արժանի ժառանգորդ Միրեյ Մատյոի ծննդյան օրն է․ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոն Սարգսյանը։

Իր ողջ կյանքը ֆրանսիացի հայտնի երգչուհին նվիրել է միայն բեմին։ Նրան պաշտում էին երկրպագուները, սակայն նա երբեք տղամարդուց չի ստացել առաջարկություն և նախընտրել է միայնակ մնալ։

Մի անգամ Միրեյը, ամեն դեպքում, որոշեց ռիսկի գնալ և ամուսնանալ մի հարուստ ու ազդեցիկ բիզնեսմենի հետ, սակայն երբ վերջինս կնոջից պահանջեց հրաժարվել կարիերայից, Միրեյն անհապաղ չեղարկեց նշանադրությունը․ «Սա իմ գիտակցված ընտրությունն է։ Ես բացարձակապես ոչինչ չեմ զոհաբերել։ Իմ կյանքում երկու կարևոր բան կա՝ երգեցողությունն ու ընտանիքս՝ մայրս, եղբայրներս և քույրերս»։

May be an image of 1 person, bangs and smiling

Ուզում եմ խոսել մի երգի մասին, որը իմ ամենասիրելի երգերից մեկն է՝ իմ տխուր պահերի ուղեկիցը, որի մեջ կա այնքան դրական ու բարի լիցքեր, որ ակամայից հոգիդ հանդարտվում է: Այն վաղուց հավերժ երգերի ցանկում է և չեմ վախենա ասել՝ համաշխարհային երգարվեստի գոհարներից է:

Խոսքս «Ne me quitte pas» հանրաճանաչ երգի մասին է, որը գրել է Ժակ Բրելը 1959թ., իսկ հրաշալի կատարել է նաև Միրեյ Մատյոն։ Տեսանյութը՝ տես ստորև ․․․