Միջազգային արբիտրաժային վճիռը չկատարելու քմահաճույքի համար վճարելու են ծանր հարկերի տակ կքած ու տասնամյակներով լավ օրվա հույսը չկորցնող մեր հերոս հարկատուները:
Հայաստանի դեմ, ամենայն հվանականությամբ, նոր [դրամական] պահանջներ կներկայացվեն:
Հնարավոր վնասների հատուցումից բացի, Հայաստանը հատուցելու է իր միջազգային (առանց այդ էլ վնասված) հեղինակությամբ: Հայաստանին կներառեն տարբեր black list-երի մեջ` զգուշացնելով պոտենցիալ ներդրողներին վտանգների մասին (ո՞վ ներդում կանի էդքանից հետո):
Բացասական հետևանքները սրանցով չեն սպառվում:
Եվ այս ամենը նրա համար, որ Ռոմանոսը ֆեյսբուքում փոսթ անի ու գրի «ձև չունեք», իսկ իրա շեֆն ապացուցի, որ «իր ոգին պարտվել չգիտի»:
Ինչքան պիտի չսիրես երկիրդ ու ժողովրդիդ, որ դատարկ գլխովդ անցած ամեն հիմարություն ու պիժոնություն սեփական ժողովրդիդ քթից բերես:
Վարազդատ Հարությունյան

Բաց մի թողեք
Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյանի հայտարարությունը
Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով
Նավթի բլեֆը կամ ինչի՞ մասին է Իրանի դեմ պատերազմը