Հայաստանի ինքնիշխանության մասին լեգենդներ հյուսած իշխանավորները հենց իրենք էլ գործով հերքում են այդ լեգենդները։ Երեկ Հայաստանի ԱԺ նախագահը գրառում է արել, թե Մարգարիտա Սիմոնյանը միջամտում է Հայաստանի ներքին գործերին:
Հրապարակ թերթը գրել է․ Խոսքը ռուսական «Ռաշա թըդեյ» պետական լրատվական գործակալության տնօրեն, պուտինյան պրոպագանդիստ Մարգարիտա Սիմոնյանի մասին է։ Անգամ իշխանական շրջանակներում էին տարակուսած՝ ինչպես է պետության երկրորդ պաշտոնյան, պառլամենտական համակարգի թիվ մեկ ներկայացուցչության մարմնի ղեկավարն իրեն թույլ տալիս «հավասարվել» պրոպագանդիստի հետ եւ նման գրառում անել, ինչը սովորաբար անում են ռոմանբաղդասարյանները կամ տարոնչախոյանները:
Չնայած Ալեն Սիմոնյանը փորձել է իբրեւ թե Մարգարիտա Սիմոնյանի «պորտը տեղը դնել»` գրելով. «Ռուսաստանում ներկայում գործող հրեշավոր կրկեսի եւս մեկ նողկալի արարած չի դադարում միջամտել մեր երկրի ինքնիշխան գործերին», բայց միայն այն, որ թիվ 1 քաղաքական մարմնի ղեկավարն իջել է բլոգերների մակարդակին, խոսում է այն մասին, որ մեր ինքնիշխանությունն ու անկախությունը 7 տարում գահավիժել են մինչեւ հատակը։
Բաց մի թողեք
Հինգ քայլ՝ իշխանությունը պահելու համար
Հիմա որ սկսել են քիչ կրակել, այդ չկրակած ժամանակ մի քիչ շունչ ենք քաշում
Հովիկ Աղազարյանի կաշառքի գործը կուղարկվի դատարան