Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 15:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․1 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ–ն։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ։

Բաց մի թողեք
Ինչ է հայտնում Հայհիդրոմետի տնօրենը
Ինչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկել
Ֆլամինգոներն ընդդեմ օլիգարխների․ Ինչու են կանաչները խաղադրույք կատարում վարդագույն թռչնի վրա… Ալբանիայից. Լուսանկարներ