«Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կիսամյակի հաշվետվության՝ Հանձնաժողովի կողմից հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրություն է նախաձեռնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Armtimes.com» լրատվական կայքի հրապարակման հիման վրա:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Համաձայն հրապարակման՝ 2025 թվականի մայիսի 2-ին տեղի ունեցած Գյումրի համայնքի ավագանու նիստում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալներ են ընտրվել համայնքի ղեկավարի փեսան՝ Ավետիս Առաքելյանը և ընկերը՝ Գագիկ Մանուկյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հանձնաժողովը հրապարակման առարկան ուսումնասիրության է առել համայնքի ղեկավարի շահերի բախման կարգավորումների և համայնքի ղեկավարի տեղակալի՝ այլ սահմանափակումների պահպանման համատեքստում:
Ուսումնասիրությունն ընթացքի մեջ է: Իսկ իրական քաղաքական պատճառը թերևս այն է, որ Վարդան Ղուկասյանն իրականում սուր քննադատում է Փաշինյանի վարչակազմին՝ ունենալով քաղաքապետի պաշտոնը»։

Բաց մի թողեք
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում
Դիլիջանում 7-ամյա տղայի մայրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման