ԵՄ առաջնորդների համատեղ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․
Եվրոպան պատրաստ է համագործակցել Սպիտակ տան ղեկավարի և Զելենսկու հետ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ գագաթնաժողովը նախապատրաստելու համար։
Կիևը պետք է ստանա անվտանգության անսասան երաշխիքներ և ինքնուրույն որոշումներ կայացնի իր տարածքի վերաբերյալ։
Եվրոպացի առաջնորդները պատրաստակամություն են հայտնել՝ գործակցելու Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ գագաթնաժողով նախապատրաստելու համար։
Նրանք համոզմունք են հայտնել, որ Կիևը պետք է անվտանգության անսասան երաշխիքներ ստանա, Ուկրաինայի զինված ուժերը և այլ երկրների հետ համագործակցությունը չպետք է ենթարկվեն որևէ սահմանափակման։ Բացի դրանից՝ Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի իր տարածքի վերաբերյալ, չպետք է սահմանափակվի նաև Ուկրաինայի ինտեգրումը ԵՄ և ՆԱՏՕ։
Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի և Եվրահանձնաժողովի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն՝ եվրոպական կողմը շարունակելու է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։
Բաց մի թողեք
Մեկնարկել է ԵՄ առաջնորդների, Թրամփի և Զելենսկու հանդիպումը. Տեսանյութ
Կա՛մ համաձայնագիր կլինի, կա՛մ՝ Ուկրաինային աջակցությունը դադարեցվում է. Թրամփը՝ Զելենսկիին. Լուսանկարներ
Զելենսկին և եվրոպացի առաջնորդները Սպիտակ տանն են. Լուսանկարներ