Հայաստանյան և իրանական գերատեսչությունների միջև ստորագրվել է մի շարք համագործակցության հուշագրեր, որոնք ներառում են տարբեր ոլորտներ։
Մասնավորապես, Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունները ստորագրել են 2025-27 թթ․ քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ հուշագիր։ Դրան հաջորդել են համաձայնագրեր տնտեսության, զբոսաշրջության, կրթության, քաղաքաշինության, առողջապահության, ինչպես նաև մշակութային ժառանգության և պատմության ոլորտներում։
Մասնավորապես՝
• ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն ու Իրանի ստանդարտների ազգային կազմակերպությունը կնքել են փոխըմբռնման հուշագիր՝ ստանդարտացման, հավատարմագրման, չափագիտության և համապատասխանության գնահատման ոլորտներում։
• Զբոսաշրջության ոլորտում համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իրանի մշակութային ժառանգության նախարարության միջև։
• ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Իրանի աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարությունը պայմանավորվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում 2025-29 թթ․ համագործակցության մասին։
• Քաղաքաշինության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարությունը։
• Առողջապահական արտադրանքի կարգավորման վերաբերյալ համաձայնագիր է կնքվել ՀՀ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Իրանի առողջապահության նախարարության համապատասխան կառույցի միջև։
Մշակութային և գիտական ոլորտներում ևս ձեռք են բերվել պայմանավորվածություններ․
• ՀՀ Ազգային արխիվը և Իրանի ազգային գրադարանը ու արխիվը կնքել են համագործակցության հուշագիր։
• Նմանատիպ փաստաթուղթ է ստորագրվել նաև ՀՀ Ազգային գրադարանի և Իրանի ազգային գրադարանի միջև։
• ՀՀ պատմության թանգարանն ու Իրանի ազգային թանգարանը նույնպես պայմանավորվել են համագործակցության շուրջ։
Այս հուշագրերը նախատեսում են երկու երկրների միջև հարաբերությունների խորացում ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ մշակութային ու կրթական ուղղություններով։
Բաց մի թողեք
Ինչու են Փաշինյան-Փեզեշքիան քննարկումները նախատեսվածից երկար տևել․ Արայիկ Հարությունյանը պարզաբանել է
Սա փոխհամաձայնության և փոխշահավետության խաղաղություն է. Փաշինյանն ուղերձ է հղել հանրությանը
Սիրելի՛ ժողովուրդ, այսօր հանդես կգամ ձեզ հասցեագրված ուղերձով. Նիկոլ Փաշինյան