Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 16։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 131 կմ հատվածում Երևան-Հրազդան թիվ 270 երթուղին սպասարկող «JAC» մակնիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը։


Բաց մի թողեք
Ընտրությունները լավ կազմակերպված են եղել, սակայն քարոզարշավը եղել է խիստ բևեռացված և հակադրական․ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ
«Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ
ՔՊ-ին երկու ձայն է պակասում, ԱԺ-ում մեծամասնություն չունեն