Դատարանն անփոփոխ թողեց Լիդյա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը և այն երկարաձգեց 3 ամսով Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները երաշխավորել էին Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի փոփոխության համար։
Քիչ առաջ, իմ աչքերի առջև մարմնացավ մեր Տիրոջ արտահայտած չափազանց կարևոր առակը անիրավ դատավորի մասին, ով Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում։
Այս մասին ասաց Բագրատ Սրբազանը, գործով անցնող Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացնելուց հետո։ Նա նշեց. «Մեղադրողին էլ հարց ունեի։
Հարց ունեի այն առումով, որ այդ բոլորը, որ կարդում է, իր համոզմունքն է, թե՞ տվել են ընթերցելու համար։ Ես շատ կուզեի, հույս էի փայփայում անկեղծորեն ասած, թեթև՝ իմ լավատեսության հետևանքով կամ արդյունքում, որ հատկապես Լիդյա Մանթաշյանի հարցով, որին ես ինը տարի ճանաչում եմ, և ասում եմ՝ այս դատարանի համար պետք է լիներ պատիվ ծափողջույններով էս դահլիճից դուրս հանել Լիդյային, և օրինակ դարձնել իրենց ընտանիքների համար, որ այդպիսի աղջիկ, կին կարող է լինել, որ պայքարում է Հայրենիքի համար»։

Բաց մի թողեք
Ընտրությունները լավ կազմակերպված են եղել, սակայն քարոզարշավը եղել է խիստ բևեռացված և հակադրական․ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ
«Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ
ՔՊ-ին երկու ձայն է պակասում, ԱԺ-ում մեծամասնություն չունեն