Ռուսաստանի Արդարադատության նախարարությունը քաղաքագետ Սերգեյ Մարկովին ճանաչել է «օտարերկրյա գործակալ»՝ նրա անունը ներառելով «Օտարերկրյա գործակալների ռեեստրում»։
Ուշագրավ է այն, որ Մարկովը համարվում է իշխանամետ քաղաքագետ, սակայն հայտնի է նաեւ իր ադրբեջանամետ կեցվածքով, ինչի պատճառով էլ թերեւս այդ կարգավիճակին է արժանացել։ Քաղաքագետը՝ իրենց «օտարերկրյա գործակալ» ճանաչելու որոշումը համարել է «սխալմունք եւ զրպարտություն»։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Մարկովը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող արցախյան գրավյալ Շուշիում մասնակցել է գլոբալ մեդիաֆորումի եւ դրական է արտահայտվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասին։
Մարկովին հիշեցրել են, որ ներկայումս Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունները բավականին բարդ փուլում են գտնվում, սակայն վերջինս ասել է, որ դա ժամանակովոր է։
Մարկովին՝ ադրբեջանամետ կամ ավելի ճիշտ՝ ադրբեջանահաճո կեցվածքի համար խիստ քննադատության են ենթարկել ռուս իշխանամետ բլոգերները՝ Յուրի Պոդոլյակը, Ալեքսանդր Կոցը եւ այլք։


Բաց մի թողեք
Գալյանը առաջադրվել է ՔՊ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար
Չիչոյանների ողջ գերդաստանով ծառայում են իշխանություններին, Ժորա Չիչոյանն առաջ կգնա. Լուսանկար
Բաքվում ավարտվել է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով «դատավարությունը»