ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկու շաբաթից կհայտարարի Ուկրաինայի հարցով իր որոշումը, որը կարող է ներառել պատժամիջոցներ, մաքսատուրքեր, կամ ոչինչ չներառել:
Այս մասին նա լրագրողներին հայտնել է օվալաձև աշխատասենյակում։ «Ես որոշում կկայացնեմ այն մասին, թե ինչ ենք անելու, և դա շատ կարևոր որոշում կլինի՝ կիրառել լայնածավալ պատժամիջոցներ, բարձր մաքսատուրքեր, թե երկուսն էլ, կամ ոչինչ չանել և ասել՝ սա ձեր պատերազմն է»,- ասել է Թրամփը:
Թրամփն ընդգծել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների ելքը պարզ կդառնա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում՝ հավելելով, որ իրեն ոչինչ չի ուրախացնում այս հակամարտությունում:
Ամերիկացի առաջնորդը նաև հայտարարել է, որ կցանկանար անձամբ ներկա լինել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հավանական հանդիպմանը, չնայած շատերը կասկածում են դրա հաջողությանը:
Պատասխանելով հարցին, թե ինչ կանի, եթե կողմերը չնստեն բանակցությունների սեղանի շուրջ, Թրամփն ասել է. «Ես կհասկանամ, թե ով է մեղավոր և կան արդյոք դրա պատճառները»:
Բաց մի թողեք
Թրամփի համար ռուս-ուկրաինական հակամարտությունն «ամենադժվարն է»․ ՌԴ նախագահի օգնականը մանրամասներ է հայտնել
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվեց․ ի՞նչ է հայտնի
Ալիևի նախկին զինակցին Բաքվում կործանեցին․ Մանրամասներ․ Լուսանկար