Starnews-ը գրում է. Հայկական շոուբիզնեսի հայտնիներին կարելի է երկու խմբի բաժանել․ նրանք, ովքեր անձնական ու ընտանեկան կյանքը վերածում են ինստագրամյան կոնտենտի և նրանք, ովքեր նախընտրում են փակ պահել անձնականը ու հանրությանը ներկայանալ ստեղծագործական նորություններով։
Երգիչ Սարո Թովմասյանը, վստահաբար, երկրորդ խմբին է պատկանում։ Սարոն ու կինը՝ Տաթևը, նախընտրում են համատեղ հրապարակումներով հնարավորինս քիչ հանդես գալ, Տաթևը նաև փակ է պահում իր սոցիալական հարթակները։
Երգիչն ու կինը երեք երեխա ունեն՝ 2 դուստր և մեկ որդի։ Երեխաների մասնակցությամբ լուսանկարներն ու տեսանյութերը երգչի էջերում բազմաթիվ են։ Այսինքն՝ Սարոն, այսպես ասած, որոշակի գաղտնիություն պահպանում է միայն կնոջ անձի շուրջ։ Բնականաբար, զույգը միասին է մասնակցում հանրային միջոցառումների և նրանց մասնակցությամբ բացառիկ կադրերը համացանցում հայտնվում են հենց այդ միջոցառումների ընթացքում՝ հիմնականում նկարահնված այլ անձանց կողմից։
Օրերս էլ Սարոն ու Տաթևը Արմենչիկի կրտսեր որդու՝ Ալեքսի մկրտության արարողության խնջույքի հյուրերի թվում էին ու նարնց մասնակցությամբ կադրեր են տարածվել այդ օրվանից:
Բաց մի թողեք
Օգոստոսի 25-ի աստղագուշակ․ Հնարավոր է, որ շրջապատից որևէ մեկը փորձի ճնշում գործադրել ձեզ վրա
Այցելեցինք Լևոն Տեր-Պետրոսյանին՝ շնորհավորելու Անկախության Հռչակագրի հոբելյանական 35-ամյա տարեդարձերի կապակցությամբ․ Թորոսյան. Լուսանկար
Լևոն Տեր-Պետրոսյանը չէր հեռացել հրապարակից անգամ ուժով նրան հեռացնելու փորձերից հետո. Լուսանկար