Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 01։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Հալաբյան փողոցում ջարդել են «Jaguar» մակնիշի ավտոմեքենայի ապակի և այնտեղից գողություն կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 44-ամյա Տիրան Ս․-ն հայտնել է, որ օգոստոսի 9-ի ժամը 23։00-ից մինչև օգոստոսի 10-ի 01։30-ն ընկած ժամանակահատվածում ազգուշությամբ վնասել են Հալաբյան փողոցում՝ «Թումո» այգու հարևանությամբ կայանված իրեն պատկանող «Jaguar» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին՝ պատճառելով 100 հազար դրամի գույքային վնաս։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Տիրան Ս․-ն աշխատում է «Առնո Բաբաջանյանի» անվան պետական երաժշտական քոլեջում, որպես դասախոս։

Բաց մի թողեք
«Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորներն են
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքից մանդատներ են ստացել