28/08/2025

Ձեր բանտարկությունը, ինչպես Սուրբ Պողոսինը, երկնքից ուղարկված փորձություն է

Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս,

Գյումրիում ամեն ինչ այնքան կատարյալ էր պատրաստված, և մենք կարողացանք այնքան շատ բան ապրել ու զգալ՝ շնորհիվ Կարինեի և թիմի։ Ապշելի է այն, ինչ Դուք՝ որպես հոգևոր հայր, ստեղծել եք Ձեր թեմում օրինակելի ձևով։

Մենք՝ որպես Christians in Need (CiN), հպարտ ենք, որ թեկուզ փոքրիկ մասնակցություն ենք ունեցել այս գործում։ Բայց մենք անպայման շարունակելու ենք, քանի որ կարիքը մեծ է։ Իսկ Ձեր բանտարկությունը, ինչպես Սուրբ Պողոսինը, երկնքից ուղարկված փորձություն է։

Շատերը, ովքեր հեռու էին եկեղեցուց, այժմ Ձեր օրինակով վերադառնում են եկեղեցի և Աստծուն։ Առանց Քրիստոսի, հայ ժողովրդի համար ապագա չկա։ Իր բոլոր թշնամիների դեմ Հայաստանը երբեք չի կորչի` որպես քրիստոնյա երկիր։

Ձեր նվիրված աշխատակիցները ևս Աստծո պարգև են։ Նրանց միջոցով Ձեր գաղափարները շարունակվում են, նույնիսկ եթե նրանք էլ այսօր բանտում են։ Նույն ձևով էլ Սուրբ Պողոսի գործը, թեև նա բանտարկված էր, դարձավ սերմ եկեղեցու սիրո համար։

Ինչ որ նա գրել է Գաղատացիներին, ամեն բաներում վերաբերում է նաև Ձեզ․ «Այլևս ես չեմ ապրում, այլ ճշմարիտ Քրիստոսն է, որ ապրում է ինձանում»։ Թող Տերը Ձեզ ուղեկցի և տանի դեպի ազատություն բոլոր դավերին հակառակ։ Ոչ մի դավ չի կարող խլել Աստծո զավակների ազատությունը։ Վստահ եմ, որ մի օր կկարողանամ Ձեզ ողջունել Վիեննայում։

Ձեր շնորհակալ և հավատարիմ՝

Պրոֆ. Էլմար Կուն