Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան կոչ է արել իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյին ցուցումներ չտալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:
«Պետք չէ Ուկրաինայի նախագահին ասել, թե ինչ և երբ ասել կամ անել: Նա Ուկրաինայի նախագահն է, այլ ոչ թե Հունգարիայի»,- գրել է նա «X»-ի իր միկրոբլոգում:
Վեճի պատճառը Սիյարտոյի արձագանքն է Զելենսկու հայտարարությանը Ուկրաինայի անկախության 34-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Զելենսկին ակնարկել է, որ «Դրուժբա» նավթատարի վրա հարվածները ուղղակիորեն կապված են Հունգարիայի դիրքորոշման հետ Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության հարցում, նշում է ուկրաինական Европейская правда պարբերականը: «Մենք միշտ աջակցել ենք Ուկրաինայի ու Հունգարիայի միջև բարեկամությանը: Եվ հիմա «Դրուժբայի» գոյությունը կախված է Հունգարիայի դիրքորոշումից»,- ասել է Զելենսկին:
Հունգարիայի արտգործնախարարը ուկրաինացի առաջնորդի այս խոսքերն ընկալել է որպես սպառնալիք: «Զելենսկին Ուկրաինայի ազգային տոնն օգտագործեց Հունգարիային սպառնալու համար։ Մենք վճռականորեն մերժում ենք Ուկրաինայի նախագահի սպառնալիքները»,- գրել է Պետեր Սիյարտոն՝ կոչ անելով Զելենսկուն վերջ դնել Հունգարիայի էներգետիկ անվտանգության վրա «անխոհեմ հարձակումներին»:






Բաց մի թողեք
Ռուսական բանակը շրջափակման մեջ է, հայտնել է Զելենսկին
Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է Երրորդ Համաշխարհային պատերազմ սկսվել
Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը անօդաչուների հուժկու ռմբակոծությունների տակ են