ԵԱՀԿ Մինսկի խումբը և կից կառույցները լուծարելու որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի վաշինգտոնյան այցը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում ստորագրել էին ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։
ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում Թուրքիայի դերի մասին խոսել է նախարարների կաբինետի հատուկ նիստում, որը նվիրված էր նախագահ Իլհամ Ալիևի Վաշինգտոն կատարած այցին։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Թուրքիան միջազգային մակարդակով աջակցել է Ադրբեջանի արդարացի դիրքորոշմանը, գործընթացի ընթացքում համակարգված և համաժամեցված քայլերը դրական ներդրում են ունեցել։
Թուրքիայի ակտիվ դիրքորոշումը կարևոր դեր է խաղացել կայունության ապահովման գործում։
Իր հերթին, մենք նույնպես պարբերաբար տեղեկացնում ենք թուրքական կողմին ձեռնարկված միջոցառումների մասին և համատեղ քայլեր ենք ձեռնարկում կայուն խաղաղության ուղղությամբ», – ասել է Բայրամովը։
Մինչև այս տարվա հունվարի վերջը Հայաստանը հրաժարվում էր ընդունել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի մի շարք դրույթներ։ Մասնավորապես, դա վերաբերում էր ընդհանուր սահմանին երրորդ երկրների ուժերի տեղակայման կանխարգելմանը և դատական հայցերի հետկանչմանը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ադրբեջանի նախագահի ԱՄՆ կատարած այցի արդյունքներին նվիրված կառավարության հատուկ նիստում, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները:
Արտգործնախարարի խոսքով՝ իրավիճակը փոխվել է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո։ «Մասնավորապես, Հայաստանը չի ընդունել դատարաններից դատական հայցերի հետկանչման և սահմանին երրորդ ուժերի տեղակայման կանխարգելման վերաբերյալ դրույթները։
ԱՄՆ կատարած այցի ընթացքում Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը հաստատում է Ադրբեջանի օրակարգը՝ խաղաղության հաստատման վերաբերյալ», – ընդգծել է Բայրամովը։
Նա հավելել է, որ «Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի Հայաստանի սահմանադրությունը և ամբողջությամբ կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար»։
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել