27/08/2025

Վրաերթ՝ Երևանում, «Nissan»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. Լուսանկար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահաններում Երևանի բնակիչ 35-ամյա Գևորգ Թ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Փափազյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 87-ամյա Սուսաննա Ս.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ օպերատիվորեն կժամաներ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, վարորդը քաղաքացիների հետ անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա ժամանած շտապօգնության բժիշկներն են օգնություն ցուցաբերել:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սամվել Կոստանդյանն ու պարեկ Նարեկ Ֆահրադյանը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Blog Image