Այսօր՝ օգոստոսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահաններում Երևանի բնակիչ 35-ամյա Գևորգ Թ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Փափազյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 87-ամյա Սուսաննա Ս.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ օպերատիվորեն կժամաներ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, վարորդը քաղաքացիների հետ անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա ժամանած շտապօգնության բժիշկներն են օգնություն ցուցաբերել:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սամվել Կոստանդյանն ու պարեկ Նարեկ Ֆահրադյանը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:


Բաց մի թողեք
Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 ավտոբուսի, վարորդը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն․ Լուսանկար
Ձկնաբույծները Կառավարության մոտ ակցիա են իրականացնում. Տեսանյութ
Տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության. Լուսանկար