Բարձրագույն դատական խորհրդի օգոստոսի 25-ի որոշմամբ՝ ՀՀ նախագահին է առաջարկվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի թափուր տեղում Հայկ Պետրոսյանի թեկնածությունը, իսկ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում Գոռ Մինասյանի թեկնածությունը:
Հրապարակ թերթը գրել է․ Ովքեր են այս դատավորները․
Նրանցից առավել հայտնին Հայկ Պետրոսյանն է, նա դատախազական կադր է։ Այս իշխանության օրոք պաշտպանել է մի քանի ընդդիմադիրների մեղադրանքներն ու ընթացքում կարիերայի աճ ունեցել՝ դառնալով դատավոր, այժմ էլ՝ առաջարկվում է նրան նշանակել դատարանի նախագահ։
Հայկ Պետրոսյանի ամենահայտնի «գործը» միայնակ գայլի եղբոր՝ Արարատ Խանդոյանի վերաբերյալ գործն է եղել, գրեթե ամեն նիստին մեղադրյալի ու Պետրոսյանի միջեւ վեճերն անխուսափելի էին։ Իսկ Գոռ Մինասյանը դատավոր է նշանակվել 2019-ին, մինչ այդ աշխատել է Վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական։
Բաց մի թողեք
Ինչպե՞ս են գաղտնի փաստաթղթերը հայտնվել թշնամու ձեռքում
Վաղը կարող է շատ ուշ լինել. վտանգավոր միտումներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն
ՔՊ–ականները Հռիփսիմե Հունանյանի վարած նիստն արհամարհել են