Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության չորս թեկնածուներ հանկարծամահ են եղել Գերմանիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից կարճ ժամանակ առաջ։
«Ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի կեսերին Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի 427 համայնքներում։ Սակայն դրանցից չորսում թեկնածուների հանկարծամահությունը լարվածություն է ստեղծում», – հաղորդում է NOZ թերթը։
Թեկնածուներն են 66-ամյա Ռալֆ Լանգը, 59-ամյա Վոլֆգանգ Զեյցը, 71-ամյա Վոլֆգանգ Կլինգերը և 59-ամյա Ստթեֆան Բերենդեսը։
Նշվում է, որ քվեաթերթիկներն արդեն ուղարկվել էին, և որոշ մարդիկ քվեարկել էին փոստով։ Սակայն այժմ գործընթացը պետք է կրկին իրականացվի։
WDR հրատարակությունը, իր հերթին, նույնպես հաստատում է այս տեղեկատվությունը։
Գերմանացի տնտեսագիտության պրոֆեսոր Ստեֆան Հոմբուրգը սա կասկածելի և վիճակագրորեն գրեթե անհնար է համարել։ Նա իր կարծիքը կիսվել է X սոցիալական ցանցում իր էջում։
BILD-ի համար INSA ինստիտուտի կողմից վերջերս անցկացված հարցման համաձայն՝ աջակողմյան կուսակցության (AfD) վարկանիշը հավասարվել է Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) իշխող դաշինքի վարկանիշին. երկու կուսակցություններն էլ հավաքել են 25%։






Բաց մի թողեք
Թրամփը հայտարարել է, որ «սիրում է պատերազմներ դադարեցնել»
Վրաստանում զանգվածային ձերբակալություններ են
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Պուտինից «կտրուկ ազդանշան» է ստացել