«ՀայաՔվե»-ի տելեգրամյան գրառումը․
«Միջանցքի մասին հարևան Իրանից երկու բնույթի գնահատականներ ենք լսում: Օրինակ, հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականը շատ կոշտ դիրքորոշում հայտնեց, իսկ ահա Իրանի նախագահն ասում էր, որ այն ոչ թե միջանցք է, այլ տարանցիկ ճանապարհ։
Իրանն իրականում կառավարում է հոգևոր առաջնորդը, ոչ թե նախագահը, հետևաբար` բացառված չէ, որ նախագահն, ի վերջո, փոխի իր դիրքորոշումը, վերանայի այն կամ համապատասխանեցնի հոգևոր առաջնորդի մոտեցման հետ։
Կան տվյալներ, որ Փաշինյանի և Փեզեշքիանի խոսակցությունը բավական կոշտ ու ծանր է եղել: Փաշինյանին հորդորել են չխաբել իրենց, քանի որ սա ինչ-որ առևտրային հարց չէ, և եթե այստեղ ԱՄՆ անգամ մեկ զինված ներկայացուցիչ է մտնելու, դա արդեն իսկ խնդիր է Իրանի համար:
Ի դեպ, իրանական կողմի հաղորդագրություններում դա առկա է, Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությունների մեջ` ոչ»:


Բաց մի թողեք
Խորհրդային Հայաստանն ապօրինի է ճանաչել Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու մասին որոշումը
Էսպե՞ս է երկիրը, հասարակությունը պատրաստվում ընտրություններին
18 տարի անց մեղադրյալի կարգավիճակում են ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն ու նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանը