Օգոստոսի 31-ին` ժամը 15։03-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուղեձոր գյուղի մոտակա սարին ծուխ է նկատվում։
ՆԳ նախարարությունից հայտնել են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպարատիվ խմբեր։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-րդ կմ-ին հարակից տարածքում։ Հայտարարվել է անձնակազմի հավաք։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է խոտածածկույթ և բուսածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգավվել են շուրջ 40 փրկարարական ծառայող և Մարտիրոս գյուղի կամավորական խմբից 8 կամավորական։
Բաց մի թողեք
Մա՛մ ջան, կներես, խնդրում եմ հետևեն՝ չվնասեն իմ 3 հրաշքին. կախված հայտնաբերված եղբայրներից մեկի երկտողը
«Լունապարկ»-ից 32-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանում բազմազավակ հայր Սամվել Բաղմանյանը այրվող տնից մարդ է փրկել. Լուսանկար