«Ես որևէ մեկից ազատություն չեմ խնդրում։ Ես ազատ եմ»։ Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, դատարանում հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Ցմահ տվեք պրծեք, դուք սեփական մեղադրանք չունեք, դուք պատվեր եք կատարում, հաղթահարեք ձեր վախը և ազատ եղեք։ Խոզանոց ու շնանոց է այն խուցը, որում ինձ այստեղ պահում են, դա անպատիվ է պետությանը»,-ասաց Սրբազանը։
Նշենք, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանն այսօր ևս մեկ ամսով երկարաձգեց Սրբազանի կալանքի ժամկետը։
Միքայել Սրբազանն այսօր դատարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ խոզանոց ու շնանոց է այն խուցը, որում իրեն պահում են Նա հարց տվեց դատավորին՝ արդյոք այդ պայմաններում իրեն պահելը պատիվ բերո՞ւմ է պետությանը։
Դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեկ ամիս ժամկետով երկարացրեց Միքայել Սրբազանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը։
Նշենք, որ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր դատախազը։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորել են հունիսի 28–ին, նրա կալանքը երկարացվել էր 10 օրով` մինչև սեպտեմբերի 6–ը, և քանի որ սեպտեմբերի 6–ը ոչ աշխատանքային օր է, որոշվել է խափանման միջոցի հարցը քննարկել այսօր։ Դատարանը այժմ եզրափակիչ ելույթների փուլում է։

Բաց մի թողեք
Խորհրդային Հայաստանն ապօրինի է ճանաչել Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու մասին որոշումը
Էսպե՞ս է երկիրը, հասարակությունը պատրաստվում ընտրություններին
18 տարի անց մեղադրյալի կարգավիճակում են ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն ու նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանը