10/09/2025

Հայաստանի և Ռուսաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է. Օվերչուկ

Հայաստանի և Ռուսաստանի առևտուրն այս տարի զգալիորեն կրճատվել է, այս մասին Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Միգուցե մինչև տարեվերջ ապրանքաշրջանառությունը կրճատվի երկու անգամ ՝ նախորդ տարվա համեմատ: Եթե անցյալ տարի այդ թիվը կազմել է 12,4 մլրդ դոլար, ապա այս տարի կլինի 6-ի շրջանում, գուցե մի փոքր ավելի»,- ասել է փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ առաջին կիսամյակում երկրների միջև առևտրի ծավալը կազմել Է 3,4 մլրդ դոլարից մի փոքր ավելի, ինչը 2024 թվականի նույն ժամանակահատվածի կեսն է։