Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատել է Ռուսաստանի դերը Հնդկաստանի և Չինաստանի հետ դաշինքում, որը հաղորդավարը անվանել է «փղի, վիշապի և արջի դաշինք»։
«Արջը մնում է արջ: Արջը Ռուսաստանի խորհրդանիշն է, բայց աշխարհի ամենամեծ վագրը նույնպես ռուսական է։ Մեր տնտեսությունները լրացնում են միմյանց, մենք ունենք ընդհանուր շահեր, ընդհանուր ավանդական արժեքներ, ուզում եմ դա ընդգծել», – ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում:
Պուտինի խոսքով՝ Սի Ծինփինը նախ խոսել է վիշապի և փղի փոխազդեցության մասին Չինաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների համատեքստում՝ դիմելով վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորած հնդկական պատվիրակությանը։
Պուտինը բազմիցս արջն անվանել է Ռուսաստանի խորհրդանիշ՝ նշելով նրա ուժն ու անկախությունը:
Օրինակ՝ 2014 թվականին մամուլի ասուլիսում նա Ռուսաստանը համեմատել էր այս կենդանու հետ՝ նշելով, որ «արջը ոչ մեկի թույլտվությունը չի խնդրի» և «չի հրաժարվի իր տայգայից»:
2025 թվականի օգոստոսին Ալյասկայի գագաթնաժողովից առաջ CNN-ը գրել էր բանակցությունների սեղանի շուրջ գտնվող ռուսների մասին, ովքեր իրենց պարող արջեր են համարում:
«Եթե որոշեք պարել արջի հետ, ինչպես ասում են, արջն է որոշում, թե երբ և ինչպես է ավարտվում պարը», – մեկնաբանել էին հրապարակումը:
Բաց մի թողեք
Բաքվի և Երևանի միջև Խաղաղության պայմանագրում ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է. Լավրով
Պաշտպանության նախարար աշխատած ժամանակ Փաշինյանին խաբել «բաշարած» գեներալը
Մարգարիտա Սիմոնյանի մոտ ախտորոշվել է ծանր հիվանդություն. Պուտինի սազանդարի վերջը