Արարատի մարզի Ավշար բնակավայրում արտառոց դեպք է տեղի ունեցել։ ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) եղբոր՝ նշված համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանի առանձնատան պարսպի պատերին անհայտ անձինք հայհոյանքներ են գրել։
Գրիգորյանը տեղի ունեցածի կապակցությամբ դիմել է ոստիկանություն։
Ներքին գործերի նախարարությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ հայտնելով հետեւյալը․ «Հաղորդում ենք ստացել, պատերին գրառումներ կատարած անձը հայտնաբերվել է»։ Նշենք, որ Սուրիկ Գրիգորյանն անցնում է քրեական եւ քաղաքացիական գործերով։ Այս տարվա մայիսին նրան Հակակոռուպցիոն կոմիտեն կալանավորել էր, ապա խափանման միջոցը փոխել:
Հակակոռուպցիոն դատարանն էլ վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որով բռնագանձման պահանջ էին ներկայացրել Սուրիկ Գրիգորյանից եւ նրան փոխկապակցված անձանցից։


Բաց մի թողեք
ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում․ ՀՀ-ի համար այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է․ վարչապետ
Ինչ են արել իրականում. մանրամասներ կանաչապատման ծրագրերից
Բռնազավթված Արցախում հրդեհ է մոլեգնում. կրակը տարածվում է բնակավայրերի մերձակայքում․ Լուսանկար