Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն առևանգելու, ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս մասին հայտնեցին քննչական կոմիտեից՝ նշելով, որ վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործոթյունը) և 191-րդ հովածի 2- րդ մասի 5-րդ կետով ( մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը):
Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք՝ համացանցում տեղեկություններ են շրջանառվում Կադաստրի կոմիտեի պետ Սուրեն Թովմասյանի ու նրա աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանի կողմից աշխատակցի ամուսնուն առևանգելու և ծեծի ենթարկելու մասին:
ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին փոխանցել են, որ քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։ ՆԳՆ ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
Կադաստրի կոմիտեն հերքել է կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ տեղեկություններն ու հրապարակումները:
Բաց մի թողեք
3 տարվա ազատազրկում կրտսեր սերժանտի նկատմամբ․ կայացվել է Ազատ գյուղի զորամասի հրդեհի գործով առաջին վճիռը
Վարդան Ղուկասյանի խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է, սահմանվել է 5 մլն դրամ գրավ
Գողության դեպք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժքույրերի հանգստյան սենյակից տղամարդը գողացել է պայուսակ