16/09/2025

Առավել ևս երեկվա դեպքերից հետո, Մկոն ինքն իր մեջ դարձավ խիստ հակաիշխանական․ Քոչարյան

Մկոյին ճանաչում եմ շատ վաղուց: Ավելի համեստ ու ավելի լավ մարդ քիչ եմ ճանաչում:

Ու թեև մինչև հիմա նա որևէ կերպ իր դիրքորոշումը չի արտահայտել, վստահ եմ, որ նա առնվազն այս իշխանությունների ընտրողը չի եղել:

Առավել ևս երեկվա դեպքերից հետո (խոսքը ներկայացումից անմիջապես հետոյի մասին է), նա ինքն իր մեջ դարձավ խիստ հակաիշխանական:

Այդպիսին է ցանկացած մարդու էությունը. երբ մարդուն հանրայնորեն ստիպում ես ընդունել այն, ինչի հետ ինքը համաձայն չէ, բայց չի համարձակվում կամ չի ուզում արտահայտվել, ներքուստ սկսում է ատել ստիպողին:

Բայց այն ինչ արեցին այսօր մեր ընդդիմադիր և հակաիշխանական ուժերն ու անհատները Մկոյին դարձրեցին թունդ իշխանական մարդ… որովհետև նրան այլ շանս չտվեցին:

ՄԻ ԿՐԱԿԵՔ ԱՐՏԻՍՏՆԵՐԻ ՎՐԱ

Մկոն ինձ համար մնում է իմ Մկոն…

Եվ վերջում մի անձնական խնդրանք Մկոյին։ Մկո ջան, այս գրառմանս տակ քոմենթ չգրես:

Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը