ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը «Երաժշտական հրավառություն» համերգային ծրագրով մեկնում է աշնանային հյուրախաղերի Ֆրանսիա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որի ընթացքում կներկայացնի բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին՝ Երևանյան համերգով, հանդիսատեսը կվայելի Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի, Վաղարշակ Կոտոյանի, Կոնստանտին Պետրոսյանի և Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։
Հյուրախաղերի ժամանակացույց՝
• Սեպտեմբերի 25` Փարիզ
• Սեպտեմբերի 28` Սիեթլ
• Սեպտեմբերի 29` Լաս Վեգաս
• Հոկտեմբերի 2` Լոս Անջելես
• Հոկտեմբերի 4` Նյու Յորք
• Հոկտեմբերի 5` Բոստոն
Հյուրախաղերի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Խաչատրյանի, Ամիրխանյանի, Մանսուրյանի և Ազնավուրի նոր գործիքավորված գլուխգործոցները՝ մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ։
Մենակատարներ՝
• Սիփան Օլահ՝ տենոր, գեղարվեստական և համերգային ղեկավար (Միացյալ Թագավորություն)
• Հայարփի Եղիկյան. սոպրանո (Միացյալ Թագավորություն)
• Աստղիկ Վարդանյան. ջութակ
• Սոնա Բարսեղյան. դաշնամուր
• Ջոել Մարտին. դաշնամուր (ԱՄՆ)
• Հակոբ Մուրադյան. հոբոյ (Հայաստան-Ֆրանսիա)
• Աշոտ Ղարիբյան. թավջութակ
Բաց մի թողեք
Չեղարկվում են Մկոյի մասնակցությամբ ներկայացումները․ Լուսանկար
Հայկական «Վերելք» թատրոնը ներկայացնելու է «Թմկաբերդի առումը». Լուսանկար
Երկիրը ինձ դավաճանեց. Պուգաչովան երկար դադարից հետո խոսել է ՌԴ-ն լքելու, քննադատությունների և ընտանիքի մասին. Տեսանյութ, Լուսանկարներ