Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը շատ արժեքավոր կադր է, անմիջական, պարզ օրիորդ։ Միայն վերջին ցնցող հայտարարության համար արժեր Քրիստինե Գրիգորյանին Արտաքին հետախուզության ծառայության պետ նշանակել։
Հրապարակ թերթը գրել է․ Սեպտեմբերի 15-ին նա լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ներկայում Հայաստանին ուղղված ռազմական սպառնալիքները զգալիորեն ցածր են՝ համեմատած նախորդ ամիսների կամ անցած տարվա հետ։ Նա այդ արդյունքը կապել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների հետ։
Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը շատ հարմար կադր է ընտրել այս պաշտոնում: Արտաքին հետախուզության պետի համար պետության անվտանգության բարձր մակարդակն ուղիղ համեմատական է միակողմանի զիջումներին։
Որքան ավելի շատ ենք զիջում, այնքան ավելի ամուր է մեր անվտանգությունը։ Իհարկե, այս պաշտոնյայի ծառայողական կենսագրությունը գոնե մասնագիտական առումով կարող էր ավելի գրագետ կազմված լինել։
Օրինակ, Քրիստինե Գրիգորյանի պաշտոնական կենսագրությունն ամուսնությունների ակումբի անկետա է հիշեցնում։ Այնտեղ գրված է, որ Քրիստինե Գրիգորյանն ամուսնացած չէ եւ երեխաներ չունի։ Բայց կարեւորը ճիշտ պահին պետք գալն է, եւ այս առումով Քրիստինե Գրիգորյանն անգերազանցելի կադր է։
Ուսումնասիրելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, հայտնաբերեցինք, որ Արտաքին հետախուզության ծառայությունն աշխատանքի ընդունելություն է հայտարարել։ Սակայն թե ինչ կրթություն, ինչ հմտություններ պետք է ունենա հետախույզ աշխատելու հավակնորդը, ինչ հասցե-հեռախոսով պետք է դիմի, նշված չէ։
Ուղղակի ասված է․ «Աշխատանքի ընդունման հարցերով գրել էլեկտրոնային հասցեին»։ Լավ է՝ չեն ասում՝ ուզում եք աշխատել, գրեք «одноклассник»-ով։ Այսպես անգամ գրադարանում պահակ չեն ընդունվում։
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի դասընկերուհին դպրոցի տնօրեն է դարձել
Մի կողմից՝ Փաշինյանն ուզում է ասել, որ պետք է ունենանք մեկ Հայաստան, որը կլինի ցանկապատված սահմաններով, սակայն … Գյուլումյան
Ինչո՞ւ են ծեծել Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն, և ո՞վ է նա. մանրամասներ. Լուսանկար