Սեպտեմբերի 12-ին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով զբաղվող թուրքական կողմի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը այցելել էր Հայաստան, տեղի ունեցավ հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպում։
Հանդիպումը կայացավ Երեւանում, չնայած Թուրքիայի ներկայացուցիչը սահմանը հատեց Մարգարայի հատվածից։ Այն թվով վեցերորդն է` այն պահից ի վեր ինչ երկու կողմը սկսել է հարաբերությունների նորմալացման գործընթացը։
Անդրադառնալով այս հանդիպմանը, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը նկատում է, որ այցից առաջ՝ հանրային-քաղաքական քննարկումներում եղած տրամադրություններում բավականին մեծ լավատեսականություն է եղել, մասնավորապես, որ հնարավոր է հարաբերությունների որակական բարելավում եւ նորմալացում։
Հատկապես շեշտադրվել է, որ այդ հանդիպումն առաջինն է՝ Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո, որի ժամանակ նախաստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտության փաստաթուղթը եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց «Թրամփի ճանապարհի» վերաբերյալ։
Սակայն այցի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունից դատելով, լավատեսականությունը մի փոքր կանուխ էր, քանի որ հրապարակված հայտարարություններում ստանդարտ դեկլարատիվ նախադասություններ են, ինչը չի կարող վկայել «որակապես հարաբերությունների բարելավման» կամ «նորմալացման գործընթացում առաջընթաց» արձանագրելու մասին։
Anadolu թուրքական լրատվական գործակալությունն, օրինակ, հայտարարել է, որ հանդիպման ընթացքում հատուկ բանագնացները, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ամբողջական նորմալացման գործընթացում առաջընթաց ապահովելու համար վերահաստատել են այն հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ աշխատել են եւ որոնց մասով հասել են համաձայնության նախորդ հանդիպումներում, նաեւ մտքեր են փոխանակել 2022 թվականի հուլիսի 1-ի հանդիպման ժամանակ ձեռք բերված սահմանային անցակետերի մասին համաձայնագրի կյանքի կոչման վերաբերյալ եւ համաձայնության են եկել արագացնել այդ գործընթացը։
Մեծ հաշվով՝ ընդհանուր խոսքեր են հնչել, ոչ մի կոնկրետ արդյունք։ Գործընթացի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար պետք է ուշադրություն դարձնել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններին։
Նախ, թուրքական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, հատկապես ընդգծելով, որ Հայաստանի ղեկավարը պատմական ռիսկի է գնացել` կապված Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների վերականգնման հետ։
Եւ ապա, Ֆիդանն ասել է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա առաջին կեսին։ Չմոռանանք, որ Հայաստանում հաջորդ տարվա հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններ են։
Ֆիդանը փորձագետ չէ, այլ նախարար, իսկ դա նշանակում է, որ նրա ասած ժամկետը մոտավորապես ուրվագծում է սպասվելիք ապագան։ Իսկ այդ ապագան հետեւյալն է. գործընթացի շարունակականության համար Անկարան ցանկանում է վստահ լինել, որ շարունակելու է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ։
Անկարայում, նաեւ՝ Բաքվում, ունեն մտավախություն, որ հաջորդ տարվա ընտրություններում Փաշինյանը կարող է չհաղթել։ Իսկ այդ դեպքում՝ Հարավային Կովկասի նոր` պրոթուրքական ստատուս-քվոյի ողջ ճարտարապետությունը կհայտնվի հարցականի տակ։ Իհարկե, փաստ չէ, որ Փաշինյանը գալիք ընտրություններում կպարտվի, սակայն ռիսկը մեծ է։
Ու քանի որ ռիսկ կա, Անկարան որոշել է ծավալուն բովանդակային պարտավորություններ առայժմ չստանձնել, ու սպասել, մինչ Բաքուն եւ Երեւանը վերջնական կստորագրեն ու կհաստատեն խաղաղության փաստաթուղթը։
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար
Ընդդեմ ու հօգուտ Նիկոլի դրսից միջամտությունը շատ ակտիվ է լինելու