«ՀայաՔվե» քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ասուլիսում քննադատել է կառավարության պահուստային ֆոնդի ծախսման մեխանիզմը՝ այն անվանելով վարչապետի ազատ տնօրինության միջոց։
Նրա խոսքով՝ եթե 2018 թվականին ֆոնդի չափը եղել է 25 մլրդ դրամ, ապա 2024 թվականի բյուջեով նախատեսված գումարը հասել է 64 մլրդ դրամի, ինչը ավելի քան 2,5 անգամ աճ է։
Չալաբյանի պնդմամբ՝ այդ միջոցները հաճախ օգտագործվում են ոչ նպատակային։ Որպես օրինակ նա մատնանշեց ՀԷՑ-ի հարցով միջազգային արբիտրաժներում ներգրավված թանկարժեք իրավաբանների վարձատրությունը։ Նրա խոսքով՝ այս դատավարությունները ոչ միայն չեն հանգեցնում խնդրի լուծմանը, այլև պարզապես ձգձգում են գործընթացը՝ բեռ դնելով քաղաքացիների հարկերի վրա. «Սա իրականում կառավարության պահուստային ֆոնդ չէ, սա վարչապետի ջեբի փողն է, սա այն փողն է, որ ինքը ծախսում է իր հայեցողությամբ»:

Բաց մի թողեք
18 տարի անց մեղադրյալի կարգավիճակում են ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն ու նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանը
Նախ՝ դադարեցնել պատերազմը, պատերազմը վատ է բիզնեսի համար․ Հունգարիայի վարչապետ
Հայ քաղբանտարկյալների հարցով Ալիև – Վենս երկխոսություն չի ստացվել