ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ ՔՊ մեծամասնության ընդունած օրենքների սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանում կքննվի դեկտեմբերի 16-ին՝ գրավոր ընթացակարգով։
«Հրապարակ» թերթը գրում է․ Օրենքը ՍԴ-ում վիճարկելու դիմումը ներկայացրել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։ Խոսքը ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու եւ նրան լայն լիազորություններ վերապահելու փոփոխությունների փաթեթի մասին է։
Դիմումատուները միջնորդել են, որ դիմումը վարույթ ընդունելու որոշմամբ կասեցվի նաեւ օրենքի գործունեությունը՝ մինչեւ ՍԴ-ի կողմից վերջնական ակտ կայացնելը:
Հուլիսի 11-ին ներկայացված դիմումը վարույթ ընդունելու որոշումը ՍԴ-ն կայացրել է 2 ամիս անց՝ սեպտեմբերի 16-ին՝ աշխատակարգային որոշմամբ, սակայն միջնորդությունը չի բավարարվել։ Գործով զեկուցողը ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանն է:






Բաց մի թողեք
Հաղարծին վանական համալիրի հարևանությամբ կառուցված է շինություն, որը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն․ Լուսանկարներ
24 տարի բերդում անցկացնելուց հետո կրկին կալանավայրում է հայտնվել․ Լուսանկար
Անգամ Ռոմանոսն է հուդայաբար ժպտում, երբ սուրբ – սուրբ են խաղում․ Լուսանկար