ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքը Մեծ Բրիտանիայի շահերի նկատմամբ բավականին ժլատ է, կարծում է փորձագետ Ստանիսլավ Տկաչենկոն:
Взгляд թերթի հետ զրույցում քաղաքագետն ամփոփել է Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ ԱՄՆ առաջնորդի հանդիպման արդյունքները:
Նրա կարծիքով՝ հակամարտության կարգավորումից հետո Ուկրաինայում խաղաղություն պահպանելու Թրամփի խոստումը ոչ այլ ինչ է, քան ամերիկացու դիվանագիտական խաղ: «Խաղաղության համաձայնագիրը կկնքվի այն պայմաններով, որոնց հետ կհամաձայնի Ռուսաստանը Թրամփը դա հասկանում է և դրա դեմ ոչ մի անգամ ոչինչ չի ասել», – նշել է փորձագետը։
Նա հավելել է՝ ԱՄՆ նախագահը շահագրգռվածություն կցուցաբերի Ռուսաստան-Եվրոպա առճակատման նկատմամբ, եթե դրանից իր երկիրը օգուտներ ունենա: Օրինակ, եթե եվրոպական երկրները կատարեն Վաշինգտոնի պահանջը և հրաժարվեն ռուսական նավթից, դա ձեռնտու կլինի ամերիկյան արդյունաբերական ընկերություններին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիսվել է հանրապետական Բայրոն Դոնալդսի՝ Հայաստանի և Ադրբեջանի մասին գրառմամբ։
«Սա ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ է՝ ՈՒԺԻ ՄԻՋՈՑՈՎ՝ գործողության մեջ, և արդյունքները անհերքելի են», – ասվում է Թրամփի գրառման մեջ։
Խորհրդարանականի գրառման հետ մեկտեղ տեղադրվել են տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի դրոշներ, ինչպես նաև երեք երկրների՝ առաջնորդների օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից մի կադր։

Բաց մի թողեք
Որքանո՞վ է Թրամփի պայմանավորվածությունները կայուն և, մանավանդ, ինստիտուցիոնալ առումով երաշխավորված
Ռուս-վրացական «մեղրամիսը» եթե արդեն չի ավարտվել, ապա սպառվելու վրա է
Ռուսաստանը պետդումայի ընտրությունների կգնա «ամեն ինչ՝ ռազմաճակատի համար» կարգախոսով