Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21։05-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Երևանում։
Իրավապահները Հասրաթյան փողոցի 4 շենքի բակում հայտնաբերել են տարբեր զինատեսակներից կրակված պարկուճներ՝ ատրճանակի և ինքնաձիգի։
Ոստիկաններն ու պարեկները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով կա՞ն տուժած կամ տուժածներ։ Մի քանի խմբեր մեկնել են Երևանի տարբեր հիվանդանոցներ՝ պարզելու դա։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունը քննչական բաժնի հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ իրավապահները ունեն հստակ տեղեկություններ դեպքի վերաբերյալ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չեն հրապարակվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում կրակոցներ էին հնչել: ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Հայական ժամանակ»-ին հայտնել էր.
«Ըստ ստացված ահազանգի՝ Հասրաթյան փողոցում լսվել են կրակոցի ձայներ։ Այս պահի դրությամբ տուժածների վերաբերյալ ահազանգեր չկան։ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն օպերատիվորեն պարզել են միջադեպի մասնակիցների շրջանակը։ Ձեռնարկում են համապաստխան միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Բաց մի թողեք
ՔԿ-ն կրկին անցել է գործի. 50-ից ավելի տներ են մտել
Սերժ Սարգսյանի՝ ՊՆ նախարար աշխատած տարիներին կնքված պայմանագիրը անվավեր է ճանաչվել. կբռնագանձվի 131 մլն դրամ
Գլխավոր դատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի uպանության գործով 1999 թվականին կայացված որոշումները