ԽՈՅ
Հիանալի օր է: Վերջապես կարող եք զբաղվել նրանով, ինչով վաղուց եք ուզում զբաղվել, անել այն, ինչն իսկապես հետաքրքիր ու անսովոր է: Բազմաթիվ գաղափարներ կունենաք, որոնք կապված կլինեն աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչի հետ: Շրջապատողները հաճույքով հավանություն կտան ձեր պլաններին, կօգնեն կյանքի կոչել դրանք: Հնարավոր է որոշ անհասկացողություն մտերիմների հետ շփումներում, բայց կոնֆլիկտ թույլ չեք տա:
Կարևոր է չշտապել, հատկապես եթե խոսքը մասշտաբային պլանների իրագործման մասին է: Ամեն քայլը մտածելու համար ինքներդ ձեզ ժամանակ տվեք. դա թույլ կտա խուսափել փոքրիկ դժվարություններից ու ցավալի կորուստներից:
ՑՈՒԼ
Օրն առույգ ու վճռական սկսեք: Առավոտը հնարավորություն կտա գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չէր ստացվում. դուք նման շանսը բաց չեք թողնի: Լավ կանցնեն գործնական հանդիպումները: Խնդիրներ չեն ծագի մրցակիցներին համոզելու, կասկածողներին ձեր կողմը գրավելու և նրանց համոզելու մեջ անել հենց այն, ինչ ձեզ է պետք:
Օրվա մնացած մասը նույնքան տպավորիչ չի լինի, բայց նույնպես վատ չի անցնի: Երեկոն լավ գաղափարներ կբերի: Երբ կյանքի կոչեք դրանք, ձեր կյանքը կթեթևանա: Աշխատեք չգերհոգնել. չի բացառվում՝ վատանա ինքնազգացողությունը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Փոքրիկ խնդիրներից խուսափել չի ստացվի: Դրանք խոշոր մի համարեք. եթե սկսեք հուզվել, իրավիճակն ավելի կբարդանա: Օրվա առաջին կեսին նույնիսկ կարող եք ձեզ մի փոքր թեթևամտություն թույլ տալ: Աստղերը ձեր կողմից կլինեն ու հոգ կտանեն, որ ամեն ինչ հաջող դասավորվի:
Ավելի ուշ պետք կլինի լրջորեն տրամադրվել: Դրանից հետո հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չէիք նկատել: Երեկոն հարմար է պլաններ կառուցելու, դրանք համախոհների հետ քննարկելու ու համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար:
ԽԵՑԳԵՏԻՆ
Պահպանեք ինքնատիրապետումը: Այն անհրաժեշտ է գործերը մեռյալ կետից շարժելու, սկսածն ավարտին հասցնելու ու ուրիշի ազդեցության տակ չընկնելու համար: Օրը շատ արդյունավետ կլինի, եթե միայն ինքներդ ձեզ վրա հույս դնեք: Խուսափեք այն մարդկանց հետ շփումներից, ովքեր ձեզ մոտ համակրանք ու հարգանք չեն առաջացնում. նման կապերը կարող են երկար ժամանակով հուսահատեցնել ձեզ:
Երեկոյան հավանական են հաճելի հանդիպումներ: Այդ ժամանակահատվածը հնարավորություն կտա ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Կարող եք հաշտվել վեճից հետո, վերականգնել հին կապերը:
ԱՌՅՈՒԾ
Ամեն ինչ լավ կընթանա, ապրումների ու տագնապի համար լուրջ պատճառներ չկան: Դուք կարող եք անել այն, ինչ վաղուց եք պլանավորել կամ լրիվ նոր բան ստանձնել: Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչ կարելի է ստանձնել, իսկ ինչը կարելի է հետաձգել: Հաջող զուգադիպությունը թույլ կտա պատասխան ստանալ այն հարցին, որը վաղուց անհանգստացնում է ձեզ:
Կուրախացնեն ընկերների ու պարզապես լավ ծանոթների հետ շփումները: Հարմար օր է համատեղ պլաններ կառուցելու և բոլորի համար կարևոր նպատակին հասնելու շուրջ ջանքերը միավորելու համար:
ԿՈՒՅՍ
Հիանալի օր է շփումների համար: Կարող եք ցանկացած թեմայով զրուցել՝ սկսած ամենալուրջերից, մինչև աննշանները. զրույցը բոլոր դեպքերում օգտակար կլինի: Ձեզ համար հեշտ կլինի մարդկանց ձեր կողմը գրավելն ու նրանց վստահությունը շահելը: Դա կարող է օգտակար լինել նաև գործնական տեսանկյունից: Երբեմն ձեզ աջակցություն ու օգնություն կառաջարկեն միայն նրա համար, որ լավ տպավորություն եք թողել:
Հավանական է ռոմանտիկ պատմության սկիզբ: Զգացմունքները վառ կլինեն, բայց դուք գլուխներդ չեք կորցնի: Չի բացառվում՝ նոր հարաբերությունները կարևոր դեր խաղան ձեր կյանքում: Այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք նախաձեռնող կլինեք:
ԿՇԵՌՔ
Առավոտյան հնարավոր են հաճելի անակնկալներ, ուշադրության նշաններ կամ նորություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու ողջ օրվան դրական երանգ կհաղորդեն: Դուք կպահպանեք լավատեսությունը, նույնիսկ եթե դժվարություններ առաջանան և ոչ մի պարագայում չեք հրաժարվի ձեր պլաններից:
Օրվա երկրորդ կեսին հավանական են անսպասելի հանդիպումներ, չպլանավորված գործնական բանակցություններ: Հեշտությամբ նոր համախոհներ կգտնեք, որոնց թվում կլինեն այնպիսիք, որոնք ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան: Որոշ Կշեռքներ պետք է ուղևորությունների մեկնեն: Նրանք վառ տպավորություններ կստանան:
ԿԱՐԻՃ
Հիանալի օր է գործնական շփումների համար: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, այսօր կփոխեն իրենց կարծիքը: Դուք ունակ կլինեք յուրաքանչյուրին համոզել ձեր ճշմարտացիության մեջ, վարակել ձեր գաղափարներով ու լավատեսությամբ: Նոր համախոհները ժամանակի հետ կարող են իսկական ընկերներ դառնալ. չի բացառվում նաև սիրային պատմության սկիզբը: Օրվա երկրորդ կեսին զգույշ եղեք: Այդ հատվածում շատ վստահող կլինեք:
Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ կլուծվեն այն հարցերը, որոնք վաղուց անհանգստացնում էին ձեզ: Չի բացառվում՝ օգնեն մարդիկ, որոնք նախկինում ձեզ միայն խնդիրներ ու տհաճություններ են բերել:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Համառ եղեք ու կարող եք գլուխ հանել բոլոր դժվարություններից: Օրը կարող է նոր առաջադրանքներ բերել, պետք է ընտրեք, թե որն է ավելի կարևոր՝ լուծել դրանք, թե իրագործել հին պլանները: Խորհրդակցեք նրանց հետ, ում վստահում եք և օգտակար խորհուրդներ կստանաք: Սեփական փորձը կարող է բավարար չլինել, այնպես որ՝ վատ մի զգացեք հարցեր տալ:
Հնարավոր են դրամական մուտքեր: Չեն բացառվում հաջող գործարքները: Օրը հարմար է տան համար օգտակար իրեր, օրինակ՝ կահույք կամ կենցաղային տեխնիկա գնելու համար:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Դուք կսավառնեք ամպերում ու հաճախ ցանկալին իրականության տեղ կընդունեք: Այսօր ավելի օգտակար կլիներ իրավիճակն ու սեփական հնարավորություններն իրատեսորեն գնահատելը. հենց դա կլինի փոփոխություններին տանող առաջին քայլը: Հեռու մնացեք նրանցից, ովքեր հակված են թեթևամտության ու միշտ հույս են դնում հաջողության վրա: Նման մարդիկ այսօր ձեզ վրա վատ ազդեցություն կթողնեն:
Աշխատեք խոստումներ չտալ. դրանք կատարելն ավելի բարդ կլինի, քան հիմա եք մտածում: Դա հատկապես կարևոր է այնտեղ, որտեղ խոսքն աշխատանքի կամ բիզնեսի մասին կլինի: Եթե հուսախաբ անեք գործընկերներին, դա վատ կանդրադառնա հեղինակության վրա:
ՋՐՀՈՍ
Դուք հրաշալի կհասկանաք, թե ինչ կարևոր է ինքնատիրապետումը պահպանելը, բայց, միևնույն է, կհուզվեք: Դա կողքից նկատելի կլինի. վտանգ կա, որ ինչ-որ մեկը փորձի օգտվել պահից ու ճնշում գործադրի ձեզ վրա: Տհաճ զրույցներից խուսափելը դժվար կլինի: Աշխատեք դրանք նվազագույնի հասցնել, ժամանակ մի վատնեք այն մարդկանց վրա, ովքեր միայն սեփական հետաքրքրությունների մասին են հոգ տանում:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ուսման համար: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ, ուշադրություն կդարձնեք կարևոր մանրուքներին: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց փորձառությանը դեռ չեք ապավինել:
ՁԿՆԵՐ
Օրվա սկիզբը հարմար է շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, կարող եք պայմանավորվել նույնիսկ ամենահամառների ու չզիջողների հետ: Նրանք, ում հետ նախկինում հաճախ եք վիճել, իրենց զարմանալի բարեհամբույր կպահեն: Սակայն այդ մարդկանց հետ լուրջ բանի մասին պայմանավորվել չարժե. շուտով նրանք կվերադառնան շփման իրենց բնորոշ ոճին:
Օրվա երկրորդ կեսին կուզենաք միայնակ մնալ: Այդ ժամանակը նվիրեք կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերին: Հնարավոր են հաջողություններ ուսման մեջ կամ ստեղծագործական կյանքում: Ուշադիր եղեք օրվա վերջին ծագած գաղափարներին: Ամենայն հավանականությամբ ավելի ուշ կուզենաք վերադառնալ դրանց:

Բաց մի թողեք
ՖԻՖԱ-ն հետաքննում է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների վարքագիծը ԱԱ եզրափակիչից հետո. Լուսանկար
Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ շունչը․ Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից. Լուսանկար
«Արքան» արժանապատիվ պարտվելու որեւէ ծանրակշիռ օրինակ չի տվել