ԱԺ փոխնախագահ, ՔՊ–ի ակունքներում կանգնած Հակոբ Արշակյանին, ինչպես հայտնի է, թույլ չեն տվել մասնակցել կուսակցության 7-րդ համագումարին։
Պատճառը ընդամենը 30 հազար դրամ կուսակցության անդամավճարը չմուծելն է, որի առիթով ՔՊ-ից պարզաբանել են, որ ոչ թե Արշակյանը գումարը չի վճարել, այլ փոխանցումը համագումարի հաստատման պահին դեռ չի նստել, իսկ ՔՊ կանոնադրությունը պահանջում է, որ համագումարի պատվիրակները պետք է պարտք չունենան:
Միամիտները միայն կարող են հավատալ, որ ԱԺ փոխխոսնակին կարող էին արգելել համագումարին մասնակցել միայն փողի համար, կուսակցությունում բոլորը գիտեն,որ Արշակյանը շատերից տարբերվում է իր ինքնուրույնությամբ, եթե պետք է, հակադրվում է Փաշինյանին, օրինակ՝ Սինոփսիսի տնօրենի կալանավորումից, ապա ազատ արձակվելուց հետո մասնակցում էր Սինոփսիսի հրավիրած միջոցառմանը,
Արշակյանը նաեւ այն եզակի ՔՊ-ականներից է, որ մասնակցել է ՔՊ -ից խայտառակ կերպով վտարված Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին, այն դեպքում, որ Փաշինյանն ու ՔՊ վերնախավն անգամ ցավակցական ուղերձներ չհղեցին։
Ըստ էության՝ փոխադարձ անվստահություն է նաեւ Արշակյանի կողմից, նա չի առաջադրվել վարչության անդամի համար։






Բաց մի թողեք
ԱՄՆ-ը և Ռուսաստանն ու Չինաստանը մնում են հակադիր ճամբարներում
Մերձավոր Արևելքը կարող է ռուս-ամերիկյան երկխոսության «պահուստային հարթակ» լինել
Հայաստանի հետ դիվանագիտական որևէ կապ չունեցող Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի ջերմացումը՝ կործանիչներ ձեռք բերելու գործարքով